ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Անօգուտը

Անօգուտը
19.09.2025 | 12:55

Երկրի հակառակ կողմից եկածին պետք չի որևէ բան բացատրել, միևնույն է, նա հակառակվելու է՝ իրեն չհասկացողի տեղ դնելով, տափակ բանավեճեր ու կրքեր բորբոքելով: Առավել ողորմելի տեսարան է, երբ փորձում է ինտելեկտուալ խաղալ ու մտավոր գերակայություն ցուցադրել: Այն, ինչ որ կարող էր ասել իր կենցաղի ու արժեհամակարգի մասին, ասել է գրավոր տեսքով` իր իսկ հեղինակած գրքում:

Նրա կեցության հիմնական միջոցն ու կռվանը երկակի իմաստներով կեղծ օրակարգեր ծնելն ու այդ կերպ իր քաղաքական կյանքը երկարաձգելն է: Տակավին միջոցներ դեռ ունի, բայց դրանք հալվող ու մաշվող միջոցներ են: Դա իր խնդիրը չի այլևս, դա արդեն իրեն իշխանության բերածների ու պահողների խնդիրն է: Նկատե՞լ եք, թե ինչպիսի աղմուկ աղաղակով ու անվտանգության ինչպիսի միջոցների կիրառմամբ են ոստիկանությունն ու պահպանության աշխատակիցները Երևանի փողոցներով տեղափոխում իրեն:

Իսկ ի՞նչ եք կարծում, այդպիսի վախվխորած ու սարսափ տեսարաններով ՀՀ վարչապետի՞ն են տեղափոխում Երևանի մի կետից մյուսը: Իհարկե՝ ոչ: Այդպես տեղափոխում են թանկագին ու անփոխարինելի գործակալին, որին փայփայում են հայկական խորքային պետության ներկայացուցիչ հայ գործարարներն ու խոշոր քաղաքական գործիչները, դրսի պատվիրատուներն ու հազար ու մի մութ ուժեր, որոնց գոյության մասին մեր կյանքում չենք էլ իմանա:

Նրա խաղն արդեն էնդշպիլ է, ասել կուզի՝ վերջնախաղ է: Ամբողջ հարցն այն է, թե ինչ եղանակով կդադարեցնեն իր կենսաբանական գոյությունը և քանի հոգի իր հետ կտանի: Ինչպես ասում էր դասականը, նա չափից ավելի շատ տեղեկացված ու ինֆորմացված էր...

Այս գրառման հիմնական շահառուն նրանք են, ովքեր ասում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց ոչ մի ձայն չեն հանում, երբ իրենցով շարունակաբար այդ քաղաքականությունը զբաղվում է, այն աստիճան, որ իրենց գոյության ու կարծիքի մասին թքած ունի:

Իսկ քաղաքացիական մաքրագործումն այլևս անհրաժեշտություն է: Ցեղասպանության մեջ իր մեղսագործության մասին բացահայտ խոստովանողին աջակցողներն ու սատարողները պետք է դաժան ֆիլտրացիայի ենթարկվեն, այլապես թողնելու ենք նույն պարարտ հողը՝ Հանրապետության հրապարակում մեկ այլ սորտի մոլախոտ աճեցնելու համար:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ